ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Բայց ի՞նչ է եղել «եղբայր հայերին»

Բայց ի՞նչ է եղել «եղբայր հայերին»
28.10.2014 | 13:01

Վնասվածքի պատճառով տևական դադարից հետո Մոսկվայի «Սպարտակի» կազմում նորից խաղադաշտ ելավ Յուրա Մովսիսյանը: Ընթացիկ մրցաշրջանի իր առաջին հանդիպումում մեր ֆուտբոլիստը խաղադաշտում է եղել վերջին տասնինը րոպեին: Նրա մուտքը ֆուտբոլասերները ողջունել են բուռն ծափահարություններով: Սա հարկավ իսկական մարզասերին վայել պահվածք է, բայց որ այս ընթացքում ռուս որոշ ֆուտբոլային փորձագետներ հասցրել էին մոռանալ, որ եղբայր հայերի (իրենց արտահայտությունն է)՝ Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի, ով նույնպես վնասվածք ունի, ջանքերով «Սպարտակը» բազմաթիվ հաղթանակներ է տոնել, չափազանց վատ է ու խոսում է նրանց մարդկային որակի մասին: Թե ինչու «եղբայր հայերը» հիշեցի, ասեմ. թիմի կազմում Արտյոմ Ձյուբայի հայտնվելուց ու մանավանդ մի երկու խաղ իրար վրա գոլ խփելուց տպավորված՝ այդ վայ-փորձագետները հասցրին նկատել, որ Յուրան դժվար թե այլևս տեղ ունենա հիմնական կազմում: Թարսի պես Ձյուբան հինգ-վեց խաղ է` գոլ չի խփում, իսկ «Սպարտակն» էլ, Յակինի գլխավորությամբ, ակնկալված խաղը ցույց չի տալիս, ու, թուրք մասնագետի հետ կապված, դժգոհության ալիք է արդեն բարձրանում մարզասերների շրջանում: Համենայն դեպս, վերջին անշուք խաղերի ֆոնի վրա բացառություն չեղավ և «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը. սպարտակցիները մի կերպ են խուսափել պարտությունից (խաղն ավարտվել է 1:1):

Մենք ոչ Ձյուբայի, ոչ էլ Մուրատ Յակինի դեմ, որպես մասնագետի, ոչինչ չունենք, մեր դժգոհությունը հատվածական մարդկանց հատվածական հիշողությունից է, հատվածական մտածողությունից: Թե չէ ի՜նչ է եղել «եղբայր հայերին»: Այդ ո՞ր մի տաշած քարն է գետնին մնացել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ